top of page
IMG_4134.jpg

Բարի գալուստ

Yell Extreme Park

Արկածներ, բնություն և ակտիվ հանգիստ մեկ վայրում

Մեր մասին

Yell Extreme Park-ը Հայաստանում լավագույն ուղղությունն է, որը մեկ վայրում առաջարկում է մի շարք արկածային ծառայություններ՝ թռիչքներ զիփլայնով, վիա ֆերրատա՝ հորիզոնական ժայռամագլցում, ձիով արշավներ, փորձությունների այգի և արտաճանապարհային երթևեկություն Yell Truck-ով: Գտնվելով տավուշյան լեռների հենց սրտում՝ այն միավորում է ադրենալինը և էկո միջավայրը։  

_G3A0071.jpg

ՄԵՆՔ ՄԻՇՏ ՈՒՐԱԽ ԵՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ՁԵԶ

Հեռավորությունը դեպի Yell Extreme Park Երևանից և Թբիլիսիից հավասարապես 2.5 ժամ է, ինչը հնավարություն է տալիս ներգրավվել արկածային տուրիզմի սիրահարներին ողջ տարածաշրջանից։ Պարկը բաց է ամեն օր՝ 10:45-ից 18:30-ն:

IMG_4134_edited.jpg
Truck (1)_edited.jpg
DSC05582.jpg

ԶԻՓԼԱՅՆ

Թռիչք Զիփլայնի 5 տարբեր ճոպաններով՝ 135-ից 750 մ։ Թռիչքի արագությունը մինչև 80 կմ/ժ է, որի ընթացքում անցնում եք տավուշյան լեռների և անտառների միջով։

ՕՖՖ-ՐՈՈՒԴ

Արտաճանապարհային երթևեկություն Yell Truck-ով: Ճանապարհորդության ընթացքում մեքենան շրջում է պարկի վերևի հատվածում գտնվող Ենոքավանի բարձրադիր սարերում: Ուղևորությունը կազմակերպվում է առնվազն 4 մասնակցի պարագայում:

ՁԻԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձիով արշավներն իրականացվում են պարկի տարածքում կամ մոտակա սարերում` կախված տևողությունից, ձիապանի ուղեկցությամբ:

Տևողությունը՝ 15 րոպեից 3 ժամ։

ՎԻԱ ՖԵՐՐԱՏԱ

Հորիզոնական ժայռամագլցում, որի ժամանակ երկաթյա պարանների և հատուկ ուղիների միջոցով անցնում եք ժայռերի անանցանելի մասերով: Երկարությունը՝ 250 մ, իսկ բարձրությունը՝ 70մ: 

ԱՐԿԱԾՆԵՐԻ ԱՅԳԻ

Պետք է պահել հավասարակշռությունը պարանների վրա, անցնել կամուրջների վրայով և մագլցել այլ խոչընդոտների միջով: Ընդհանուր առմամբ Rope Park-ում կան 5 տարբեր փորձություններ։

ԱՊԱԳԱ ՌԵԶՈՐԹ

Հարմարավետ քոթեջներ ընտանիքով կամ ընկերներով հանգստի համար: Հյուրերը կարող են ճաշել հյուրանոցի պանորամիկ ռեստորանում, վայելել գինու տեռասը կամ ուղղակի սրճել։ 

AR7_3421_edited.jpg
RopePark1_edited.jpg
MG3A6863.jpg

Արկածների այգին և Վիա Ֆերրատան չունեն առանձին տոմսեր։ Վերջիններիցս կարելի է օգտվել ձեռք բերելով մեր փաթեթային տոմսերից որևէ մեկը։

IMG_4134.jpg

1

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՄՍ

Տոմսը հնարավորություն է տալիս օգտվել Զիփլայնից, Փորձութունների այգուց և Վիա Ֆերրատայից։

Արժեքը 20,000 դրամ է։ 

2

ՄԵԿՕՐՅԱ ՏՈՄՍ

Տոմսի արժեքը 25,000 դրամ է:

Ներառում է բոլոր ծառայությունները՝ Զիփլայնով 5 թռիչք, Վիա Ֆերրատա, Օֆֆ-րոուդ տուր, Փորձությունների այգի և 10ր․ ձիավարություն։ 

Հետևեք մեզ սոց․ ցանցերում @YellExtremePark

Contact
bottom of page