Book now

Փնտրում ենք ադմինիստրատոր

Yell Extreme Park-ը համալրում է իր թիմը. մենք փնտրում ենք ադմինիստրատոր:

Հիմնական պարտականություններ․

  • դիմավորել հյուրերին,
  • ներկայացնել պարկից օգտվելու ընթացակարգը,
  • տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ծառայություններից օգտվելու վերաբերյալ,
  • ուղղորդել հյուրերի հոսքը` պարկի ծառայությունների անխափան աշխատանքը ապահովելու համար,
  • անհրաժեշտության դեպքում այլ պարտականություններ` բնականոն աշխատանքի կազմակերպման համար։

Մենք փնտրում ենք․

  • Տավուշի մարզի բնակիչ,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացությամբ,
  • հաղորդակցության գերազանց հմտություններով,
  • աշխույժ, աշխատասեր, պատրաստակամ:

Աշխատանքի վայրը` Ենոքավան

Աշխատանքի ժամանակահատվածը` 3-6 ամիս (հնարավոր երկարաձգմամբ)

Բարձրագույն կրթությունը (հատկապես տուրիզմի ոլորտում), վաճառքի հմտություններին տիրապետելը և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվեն որպես առավելություն:

Դիմելու ընթացակարգ

Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել career@yellextremepark.com հասցեին` նկարագրության բաժնում նշելով «Ադմինիստրատոր» կամ լրացնել հետևյալ հարցաշարը:

Դիմելու վերջնաժեմկետը` ապրիլի 15, 2023: