Yell Extreme Park-ը համալրում է իր թիմը. մենք փնտրում ենք ուղեկցորդ:
Հիմնական պարտականություններ.
- հյուրերին ներկայացնել ծառայությունից օգտվելու հիմնական կանոնները,
- կազմակերպել ծառայությունների սպասարկումը նախօրոք սահմանված կարգով,
- անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն,
- վերահսկել հյուրերի հատուկ համազգեստի` սահմանված չափանիշերին համապատասխան լինելը,
- անհրաժեշտության դեպքում այլ պարտականություններ` բնականոն աշխատանքի կազմակերպման համար:
Մենք փնտրում ենք․
- Տավուշի մարզի բնակիչ,
- ֆիզիկապես ամուր,
- հաղորդակցության գերազանց հմտություններով,
- Ռուսերենի իմացությամբ
- աշխույժ, աշխատասեր, պատրաստակամ:
Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքի վայրը` Ենոքավան
Աշխատանքի ժամանակահատվածը` 3-6 ամիս (հնարավոր երկարաձգմամբ)
Որևէ սպորտաձևով զբաղվելը, բարձրագույն կրթությունը (հատկապես տուրիզմի ոլորտում), վաճառքի հմտություններին տիրապետելը և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվեն որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգ
Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել career@yellextremepark.com հասցեին` նկարագրության բաժնում նշելով «Ուղեկցորդ» կամ լրացնել հետևյալ հարցաշարը::
Հարցերի համար զանգահարել 041 010 030 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժեմկետը` ապրիլի 15, 2023