Բացահայտի'ր Ենոքավանի անտառների գեղեցկությունը զիփլայնով թռիչքների և քայլարշավների միջոցով: Թռիչքները կուղեկցվեն գեղեցիկ տեսարաններով, կարճատև քայլարշավներով և դիտակետերով, որտեղից կարող եք վայելել մեր տարածաշրջանի հարուստ բնապատկերները:
Զիփլայնը հնարավորություն է տալիս էքստրեմալ զգացողությունների սիրահարներին ճոպանի միջոցով թռչել ժայռից ժայռ: Մենք առաջարկում ենք 5 տարբեր ճոպաններով թռիչքներ 150-200մ բարձրության վրա, որոնց երկարությունն է՝ 135մ, 200մ, 268մ, 375մ և 750մ:
Թռիչքների ընթացքում մասնակիցներին ուղեկցում է երկու փորձառու հրահանգիչ:
Դե ինչ, գալի՞ս ես ադրենալինի քո չափաբաժնի ետևից: